Արմավիրի մարզի որոշ համայնքներ 24 ժամ ջուր չեն ունենա
08:59 - 10 հուլիսի, 2023

Արմավիրի մարզի որոշ համայնքներ 24 ժամ ջուր չեն ունենա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 10-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել