Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին
 |1lurer.am|
13:53 - 11 օգոստոսի, 2023

Հիմնականում խնդիրը սեզոնային է. Գարեգին Բաղրամյանը՝ շոգ օրերին ջրանջատումների մասին |1lurer.am|

1lurer.am: Ջրամատակարարման խնդիրները հիմնականում սեզոնային են: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերության աշխատանքին ու շոգ օրերի ընթացքում հաճախակի ջրանջատումների դեպքերին:

«Վերահսկողության մեխանիզմներ ունենք: Պարբերաբար բողոքներ ստանում ենք, և սեզոնային առումով միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են իրոք:

Այո՛, հսկողությունը կա, ցանկացած բողոք իր արձագանքը մեր կողմից ստանում է: Մենք էլ ենք արձանագրում, որ կան խնդիրներ: Որոշակի խնդիրներ, իհարկե, առաջանում են, որովհետև համակարգում ներդրումային միջավայրը սուղ է, և որոշակի ներդրումների կարիք կա: Բայց հիմնականում խնդիրը սեզոնային է»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել