armeniasputnik.am: Վերին Լարսի ճանապարհը կրկին ամբողջությամբ փակվել է բեռնատարների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով ամբողջությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է Հակոբյանը։ Նա նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը դեռևս բաց է:
comment.count (0)