Լարս

Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին
 |1lurer.am|

Գևորգ Պապոյանը՝ հեղուկ գազի գնի թանկացման և Լարսում իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: Լարսի հետ կապված իրավիճակը գնալով լավանում է: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Եթե մոտավորապես 4200 մեքենա կար 3-4 օր առաջ այնտեղ, որից 1000-1200-ն էր հայկական մեքենա, հիմա՝ երեկվա դրությամբ, այնտեղ հայկական մեքենաների թիվն իջել-հասել է մոտ 700-800-ի»,- ասաց նախարարը՝ նշելով, որ սա և՛ գնացողներին, և՛ եկողներին է վերաբերում: Պապոյանը նաև նշեց՝ խնդիրը, այնուամենայնիվ, խրթին է, որովհետև կարող է երեկոյան ձյուն գալ, և 700 մեքենան 1 օրում դառնա 1500 մեքենա: Նախարարը տեղեկացրեց՝ Լարսի խցանումների մասով խոսել է պատասխանատուների հետ, խնդիրը նաև տեխնիկական է եղել: «Ձյունը եկել էր, մաքրել էին և ձյունը ճանապարհի եզրերին էին լցրել: Եթե այն ժամանակ 3-4 մեքենա էր անցնում, հիմա՝ 1-2, այսինքն՝ նեղացել էր ճանապարհը»,- ասաց նա: Հարցին՝ հեղուկ գազի թանկացումը Լարսի ճանապարհի հե՞տ էր կապված, Պապոյանը պատասխանեց՝ գործոնները բազմաթիվ են, որոնք ազդում են հեղուկ գազի գնի աճի վրա՝ տրանսպորտի լոգիստիկ խնդիր, այլ տեղում գների փոփոխություն և այլն:
14:15 - 12 դեկտեմբերի, 2024
«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան

 |factor.am|

«Վերին Լարսի» անցակետում 300-400 հայկական բեռնատար կա, վրացական երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում․ Վահան Հակոբյան |factor.am|

factor.am: Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը հատելու համար հերթում սպասում է 300-400 հայկական բեռնատար, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Մինչ այս վրացական կողմը տեղեկություն էր տարածել, թե ընդհանուր առմամբ, տարբեր երկրներից 2290 բեռնատար տրանսպորտային միջոց է սպասում «Վերին Լարս» անցակետը հատելուն, որից 666-ը՝ հայկական։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդն ասաց, որ վրացական կողմի ներկայացրած՝ հայկական բեռնատարներին վերաբերող թիվն իրականաությանը չի համապատասխանում։ Վահան Հակոբյանը նշեց, որ «Վերին Լարսի» անցակետում իրավիճակն ավելի բարվոք է, քան ներկայացնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդի խոսքով՝ Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը թերի է աշխատում։ «Մեքենաների՝ հերթից դուրս գալու պահին համակարգը չի թարմանում, կամ թարմանում է մի քանի օրից հետո։ Այդ թիվը, որը ներկայացնում են, դա ինչ- որ պահի ֆիսքսված թիվ է, այսինքն՝ մեքենաները դուրս են գալիս, բայց այդ թիվը չի նվազում։ Իսկ ՌԴ-ից Հայաստան ուղևորվող բեռնատարները մի մասն արդեն հասել է, մյուսներն էլ սպասում են իրենց հեթին»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ բեռնատարների կուտակումները կապված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում եղանակային պայմանների վատթարացման հետ։
13:35 - 18 նոյեմբերի, 2024
Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար
 |arm.sputniknews.ru|

Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը Վրաստանից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ փակվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– նշեց Հակոբյանը։ Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։ Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո՝ 2024 թվականին, տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում:
10:41 - 05 նոյեմբերի, 2024
Լարսի անցակետում հայկական մեքենաների կուտակումներ չկան. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը |armenpress.am|

Լարսի անցակետում հայկական մեքենաների կուտակումներ չկան. մաքսային կցորդը ներկայացրել է իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ չկան, իրավիճակն ամբողջությամբ թեթևացած է:  «Արմենպրես»-ի հետ զրույցում այս պահին առկա իրավիճակը ներկայացրեց Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:  «Կուտակում բացարձակ չունենք: Ամբողջությամբ թեթևացած է Լարսի վիճակը: Նորմալ վիճակով աշխատում են»,–ասաց Հակոբյանը: Թե վրացական, թե ռուսական կողմից հայկական բեռնատարներ չկան կանգնած: «Միգուցե օրվա ինչ–որ ժամի գան, սպասեն իրենց հերթին, բայց, որպես այդպիսին կուտակումներ չկան, որ գան, մի քանի օր սպասեն: Բնականոն ռեժիմով աշխատում են»,–հավելեց նա: Սեզոնով պայմանավորված՝ Վրաստանից դեպի Ռուսաստան նկատվում է զբոսաշրջիկների հոսք, մարդիկ վերադառնում են Ռուսաստան: Մաքսային կցորդը նշեց, որ սրանով պայմանավորված՝ օրվա տարբեր ժամերի կարող են հերթեր առաջանալ, բայց, որպես այդպիսին, երկար կուտակումներ չկան:
16:45 - 28 օգոստոսի, 2024
Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին
 |1lurer.am|

Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են. Պապոյանը՝ Լարսի մասին |1lurer.am|

1lurer.am: Արտահանման մասով ճանապարհը բաց է, ոչ մի հերթ չկա, հերթերը վերադառնալիս են, այսինքն՝ երբ մեր մեքենաները գնում են, դատարկում են իրենց բեռը, հետ են գալիս: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե եղե՞լ են դեպքեր, երբ արգելվել է հայկական կոնյակ արտադրողների ապրանքների արտահանումը Մոսկվա, ինչպես նաև անդրադառնալով Լարսում կուտակումներին: «Զբոսաշրջային մեծ հոսքեր ունեն իրենք Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, գուցե նաև Թուրքիա՝ չեմ կարող ասել: Այդ պատճառով, բնականաբար, այդ ճանապարհին միայն բեռնատարներ չեն, բազմաթիվ մարդատար մեքենաներ կան, ավտոբուսներ կան, որի հետևանքով, այո՛, հերթեր կան: Բայց ինձ փոխանցվող տեղեկության համաձայն՝ ամեն հաջորդ օր հերթն ավելի կարճ է, ավելի քիչ է, քան նախորդ օրը»,- ասաց նախարարը:
13:35 - 22 օգոստոսի, 2024
Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ ռուսական կողմում, Երևանից պարզաբանում են՝ «տեխնիկական հարց է» |azatutyun.am|

Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ ռուսական կողմում, Երևանից պարզաբանում են՝ «տեխնիկական հարց է» |azatutyun.am|

azatutyun.am: Լարսում դարձյալ խցանումներ են՝ հիմա էլ անցակետի ռուսական կողմում: Բեռնատարների վարորդները դժգոհում են՝ իրենց համար արդեն սովորական դարձած այս լուրջ խնդիրը կլոր տարին չի լուծվում։ «Սաղ գիշեր չենք քնել, հերթով՝ կամաց-կամաց եկել ենք առաջ։ Մոտավորապես ծրագրով 4 հազար 700 հատ ֆուռ (մեծ բեռնատարներ) կա կանգնած հերթի մեջ դեպի Լարս», - «Ազատության»-ը փոխանցեց վարորդներից մեկը։ Եթե, ըստ պաշտոնական պատասխանների, ձմռանը բուքն է Լարսի ճանապարհն անանցանելի դարձնում, գարնանն ու աշնանը՝ տեղումները, հիմա էլ ասում են՝ զբոսաշրջիկների մեծ թիվն է մեքենաների կիլոմետրերով ձգվող հերթի պատճառը: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանն «Ազատության»-ը փոխանցեց՝ ռուսական ու վրացական հատվածներում են կուտակումները, ըստ նրա, զբոսաշրջիկները Ռուսաստանից շարժվում են դեպի Վրաստան։ «Հերթերը պայմանավորված են տուրիստական սեզոնով, տուրիստական հոսքերը կրկնակի անգամ ավելացել են, Լարսի անցակետերը՝ ռուսական և վրացական կողմերը, չեն հասցնում սպասարկել գոյացած հերթը։ Կարծում եմ՝ մինչև ամսվա վերջ էս վիճակը չենք ունենա, որովհետև տուրիստական սեզոնն ավարտվում է», - ասաց Հակոբյանը։ «Տեխնիկական հարց է, որը կապված չէ Հայաստանի հետ», - այսօր լրագրողներին փոխանցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ միաժամանակ ընդունելով, որ թողունակության հետ կապված խնդիր կա, որը, վստահ է, կլուծվի: Բայց թե ինչպես, պաշտոնյան չասաց։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։
16:00 - 08 օգոստոսի, 2024