Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|
10:54 - 27 մարտի, 2024

Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։

«2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», - ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել