Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası Xarici İşlər Nazirliyi) գործադիր իշխանության հանրապետական մարմինն է, որը մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Ադրբեջանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը։ ԱԳՆ-ը համակարգում է Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը միջազգային ասպարեզում։ 

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով
 |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։ Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։ Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։ «ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։
14:19 - 12 դեկտեմբերի, 2024
Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ
 |factor.am|

Բայրամովը ԵԱՀԿ-ում ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունենալու մեջ |factor.am|

factor.am: Նախկին Մինսկի խմբի գործընթացի հետ կապված ԵԱՀԿ կառույցները հնացած են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կառույցները թղթի վրա պահելը հակասում է կազմակերպության ֆինանսական կանոններին։ Ըստ այդմ՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի բյուջետային գործընթացի շրջանակում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստում ունեցած ելույթում։ «Հայ-ադրբեջանական համատեքստում զգալի քայլեր են ձեռնարկվել տեղում: Ի վերջո, խաղաղությունը, ըստ էության, հաստատվել է անօրինական ռազմական ուժերի տեղակայման վերացումով և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Սա էականորեն նոր պայմաններ է ստեղծել միջպետական ​​կարգավորման համար ճանապարհ հարթելու համար»,- հայտարարել է Բայրամովը։ Նա նշել է, թե Նախարարների խորհրդի վերջին նիստից հետո Ադրբեջանն ու Հայաստանը ուղիղ երկկողմ երկխոսության միջոցով ավարտել են իրենց սահմանների որոշ հատվածի սահմանազատումը։ Ըստ նրա՝ առանձին ուղղությամբ զգալի առաջընթաց է գրանցվել նաև երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստում։ Բայրամովը շեշտել է՝ «այդ ձեռքբերումները ցույց են տալիս, որ ուղղակի երկկողմ բանակցությունները լավագույն և միակ կենսունակ ուղին են կարգավորման գործընթացում առաջ շարժվելու համար»։ «Չնայած առաջընթացին՝ կարգավորման  ճանապարհին կան մշտական ​​մարտահրավերներ։ Դրա վերջնականացումը կախված է Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հռչակված հանձնառությունից, ներառյալ՝ վերացնելով տարածքային պահանջները, որոնք դեռևս ներառված են երկրի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում: Խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չի կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը շարունակվի կասկածի տակ դրվել Հայաստանի Սահմանադրության մեջ, իսկ Հայաստանի կողմից երկկողմ համաձայնագրի իրականացումը կախված լինի ներքաղաքական իրավական կամ քաղաքական սցենարներից»,- ասել է Բայրամովը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:12 - 06 դեկտեմբերի, 2024
Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ
 |factor.am|

Դուդայի՝ հայ-ադրբեջանական սահման այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ |factor.am|

factor.am: Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Միխալ Գրեչիլոն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում դիվանագետին բողոք է ներկայացվել։ Նշվել է, որ չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջան, «մասնակցել հակաադրբեջանական գործողություններին», «Հայաստանում ԵՄ առաքելության հետ համատեղ քարոզչությանը»։ «Հիշեցվել է, որ նշված առաքելությունը լայնորեն չարաշահվել է որպես հակաադրբեջանական գործիք, որը հակասում է տարածաշրջանային կայունության իր հայտարարած նպատակներին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելուն։ Նշվել է նաև, որ այս սադրանքը դեմ է Ադրբեջան-Լեհաստան հարաբերություններին, և անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք շոշափում են Ադրբեջանի օրինական անվտանգության շահերը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ առանձին հայտարարություն էր տարածել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Ադրբեջանի հետ սահման այցի և Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության հետ պարեկություն իրականացնելու կապակցությամբ։ Բաքուն դա բնութագրել էր «հակաադրբեջանական սադրիչ քայլ» և խոստացել պատասխանել։
12:36 - 28 նոյեմբերի, 2024
Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) անդամների ուղեկցությամբ, ցավոք, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով Դուդայի այցը սահման:«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային  շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:Հիշեցնենք, որ Դուդան Երասխում հանդիպել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության անձնակազմի հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանի նախագահը նոյեմբերի 25-27-ը Հայաստան կատարած այցի շրջանակում կայցելի Երասխ համայնք՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
18:21 - 27 նոյեմբերի, 2024
Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը
 |factor.am|

Բաքուն Հաագայի արբիտրաժային դատարան է ներկայացրել Հայաստանի դեմ գործով հայցադիմումի հիմնական փաստաթուղթը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան հայցադիմումի հիմնական փաստաթուղթն է ներկայացրել Հայաստանի դեմ Մշտական ​​արբիտրաժային դատարան (նստավայրը՝ Հաագա), որը, իբր, մանրամասնում է «Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումները»։ Այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանն Արբիտրաժի մասին ծանուցում էր ուղարկել Հայաստանին։ Արբիտրաժային դատարանը ստեղծվել է 2023 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին դատավարական հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 12-ին։ Նշվում է, թե «Ադրբեջանը կշարունակի փոխհատուցում պահանջել էներգառեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար, ներառյալ՝ ապօրինի շահագործումը և Հայաստանի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրներին վնասելը օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներում»։ Ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Արբիտրաժի մասին ծանուցումն Ադրբեջանը ներկայացրել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրել է Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսել է Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ ՀՀ-ն ընդգծում է, որ Էներգետիկ խարտիայի շրջանակում անհիմն վարույթ հարուցելով՝ Ադրբեջանը, ըստ ամենայնի, մտադիր է ուշադրություն շեղել:
11:20 - 20 նոյեմբերի, 2024
Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին
 |factor.am|

Բաքուն արձագանքել է ԵԽ-ի՝ ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի համար պայմաններ ստեղծելու կոչին |factor.am|

factor.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված զեկույցին, որտեղ արդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հայերին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշում է, որ Բաքուն սերտորեն համագործակցել է Խորհրդատվական կոմիտեի հետ մոնիթորինգի հինգերորդ շրջանի ընթացքում: «Զեկույցում պարունակվող որոշ դատողությունների անհիմն լինելը և երկրում տիրող իրողությունների ոչ ճշգրիտ արտացոլումը լուրջ հարցադրումներ են առաջացնում կոմիտեի որդեգրած մոտեցման վերաբերյալ»,- ասվում է ԱԳՆ-ի հայտարարությունում։ Բաքուն նաև դժգոհություն է հայտնել զեկույցում Լեռնային Ղարաբաղին անդրադարձի համար՝ նշելով, թե այն, իբր, դուրս է մոնիթորինգի հինգերորդ փուլում ընդգրկված ժամանակահատվածից։ «Խորհրդատվական կոմիտեն դուրս է գալիս իրեն տրված մանդատից՝ գնահատելու կոնվենցիայի կատարումը որոշակի ժամանակահատվածում։ Ափսոսանք է առաջացնում, որ հանձնաժողովն ընտրել է այլ ճանապարհ՝ միակողմանիորեն դուրս գալով հատկացված ժամկետից՝ դրանով իսկ դրսևորելով քաղաքական մոտիվացված և կողմնակալ մոտեցում։ Խորհրդատվական կոմիտեի ընտրովի մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա և անտեսում մյուսներին, ինչպես նաև անհայտ աղբյուրներից տեղեկատվության չափից ավելի օգտագործումը՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, ավելի է վկայում նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը։ Կոմիտեի իրավասությունից և մանդատից դուրս հարցերի վերաբերյալ բազմաթիվ կեղծ հայտարարություններ, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունները և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կարծիքից էապես տարբերվող գնահատականներն անընդունելի են»,- ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար, նաև ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ:
12:56 - 19 նոյեմբերի, 2024
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են․ Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է մինչև տարեվերջ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ նշելով, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից։ Բայրամովն ընդգծել է դեմ առ դեմ շփումների կարևորությունն ու պայմանագրի շուրջ աշխատանքների շարունակականությունը։ «Դեմ առ դեմ շփումը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի շուրջ: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ հերթական դեմ առ դեմ հանդիպումն անցկացնել։ Դեկտեմբեր, թե հունվար, այլ հարց է, հստակ պայմանավորվածություն այս հարցում դեռ չկա։ Բացի դեմ առ դեմ հանդիպումներից, փաստաթղթի շուրջ աշխատանքները ևս շարունակվում են», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
15:16 - 15 նոյեմբերի, 2024
Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին

 |factor.am|

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ադրբեջանի Սահմանադրության մեջ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ «Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ»,- գրել է Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում։ «Թեև Ադրբեջանի Սահմանադրությունը հղում է կատարում 1991 թվականի Ադրբեջանի Անկախության ակտին, որը վերաբերում է 1918 թվականի Անկախության հռչակագրին, որը հաստատում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը որպես նախորդ՝ 1918-2020 թվականների հանրապետության իրավահաջորդ, այն որևէ պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Երկու փաստաթղթերն էլ ընդգծում են ընդհանուր նորմերի, սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների հարգման կարևորությունը: Հայաստանի Սահմանադրությունը հիմնված է 1990 թվականի ՀՀ Անկախության հռչակագրում ամրագրված հայոց պետականության և համազգային նկրտումների հիմնարար սկզբունքների վրա, որոնց թվում նպատակ ունի «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը» և Թուրքիայի որոշ տարածքներ «Արևմտյան Հայաստան» է կոչում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել «Լեռնային Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից, հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 
20:50 - 14 նոյեմբերի, 2024
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ
 |tert.am|

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի կողմնակալ հայտարարությունները Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանքն են․ Ադրբեջանի ԱԳՆ |tert.am|

tert.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոնտինյիի կողմից արված մի շարք դիտարկումների։  «Այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, ով չի պահպանել դիվանագիտական վարվելակարգի տարրական կանոնները, ավելի շատ կենտրոնացած է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի վրա, քան հայ-ֆրանսիական հարաբերությունների, առաջին հերթին Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ձախողման հետևանք է։ Ադրբեջանի տարածքում օկուպացիային և անջատողականությանը վերջ դրած միջոցառումների բացասական գնահատականը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին կեղծ հղումները, «անավարտ խաղաղության» մասին Հայաստանի գաղափարներին աջակցող հայտարարությունները և մի շարք այլ զավեշտալի մոտեցումներ առաջին հերթին, ցույց են տալիս, թե ինչպես է ֆրանսիական կողմը խեղաթյուրում իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Ֆրանսիայի պահվածքն ու սադրանքները, որոնք ուղղված են տարածաշրջանում էսկալացիայի շարունակմանը, ապացուցել են այս երկրի կողմից իրականացվող մտադրությունների և քաղաքականության իրական բնույթը և՛ հակամարտությունում, և՛ հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳն մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։
21:46 - 31 հոկտեմբերի, 2024
Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

Համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց կա, «հիմնական խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ միաժամանակ կրկնելով Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ դիրքորոշումը։ Ջեյհուն Բայրամովը Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Արտգործնախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում նախագծի համակարգման ուղղությամբ, սակայն ըստ Ջեյհուն Բայրամովի՝ խաղաղության գործընթացի հիմնական խոչընդոտը Հայաստանի «Սահմանադրության մեջ առկա տարածքային պահանջներն են» Ադրբեջանի նկատմամբ։ Հայաստանի բարձր դատարանը շաբաթներ առաջ քննեց ու որոշեց՝ Սահմանադրության նախաբանը չի վերաբերում որևէ սկզբունքի կամ նպատակի, որն ամրագրված չէ Սահմանադրությամբ, այնտեղ տարածքային պահանջներ չկան։ Նույնը քանիցս պնդել է պաշտոնական Երևանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Կազանում հայտարարել էր, որ ՍԴ որոշումն արձանագրում է, որ վերոնշյալ մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական, հավելել՝ առաջարկում են Բաքվին ստորագրել համաձայնագիրը։
17:44 - 31 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ՝ Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ

Ադրբեջանում ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոն կանչվել է երկրի ԱԳՆ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ բողոքի նոտա է հղվել Եվրախորհրդարանի կողմից բանաձևի ընդունման կապակցությամբ։ Ադրբեջանը պահանջել է Եվրամիությունից զերծ մնալ «Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ոտնահարող, ներքին գործերին միջամտող, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խաթարող կողմնակալ քայլերից»։ Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը։ ԵԽ-ն վերահաստատել է նաև իր պահանջը՝ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա Հայաստանի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։   «Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները անհամատեղելի են COP 29-ի անցկացման հետ։ ԵՄ առաջնորդներին, մասնավորապես Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին կոչ է արվում COP 29-ը որպես հնարավորություն օգտագործել՝ հիշեցնելու Ադրբեջանին իր միջազգային պարտավորությունների մասին և բովանդակալից կերպով անդրադառնալու այդ երկրում մարդու իրավունքների վիճակին», - նշված է բանաձեւում։ 
17:52 - 25 հոկտեմբերի, 2024