Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան»
 |factor.am|
17:29 - 09 մայիսի, 2024

Զելենսկին հայտարարել է, որ «ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կարող կոտրել Եվրոպան» |factor.am|

factor.am: Եվրոպայի օրվա կապակցությամբ հղած ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ժառանգներին պետք է փոխանցել միասնական և խաղաղ Եվրոպա, որը բռնապետ Ադոլֆ Հիտլերը չկարողացավ կոտրել, իսկ չի կարողանալու կոտրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հնարավորինս արագ և արդարացիորեն ավարտվի այս ռուսական պատերազմը, որը շարունակվում է Ուկրաինայի տարածքում, բայց թիրախավորում է ամբողջ Եվրոպան, եվրոպական միասնությունը, ամբողջ եվրոպական նախագիծը։ Ձեզանից յուրաքանչյուրը տեսնում է, որ Պուտինը եկել է մեր հողեր այնպես, ինչպես Հիտլերն այլ ժողովուրդների հողեր՝ հանցավոր կերպով, անարդարացի ու բացարձակ սարսափելի ձևով»,- ասել է Զելենսկին։

Նա նշել է, որ այժմ կարևոր է, որ «Եվրոպան թուլություն չցուցաբերի իր որոշումներում»։

«Մենք բոլորս պետք է միասին հետագայում էլ մեծացնենք այդ ուժը՝ հոգ տանելով մեր մայրցամաքում կյանքի ու ընդհանուր արժեքների մասին։ Անել ամենը երեխաներին փոխանցելու ժառանգություն մեր Եվրոպան՝ խաղաղ ու միավորված, որտեղ իսկապես ցանկանում ես ապրել, և որը ո՛չ Հիտլերը, ո՛չ Պուտինը չեն կոտրի։ Նրանք ի վիճակի են գողանալ Եվրոպայից խաղաղությունը, սակայն ոչ մեր ընդհանուր ճակատագիրը, նրանց ճակատագիրը, որը հաղթում է չարին, պաշտպանում է կյանքն ու գնահատում խաղաղությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել