Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. Դատախազություն
11:08 - 10 մայիսի, 2024

Առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիային. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար մեղադրվող Մ.Բ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին: Այդ մասին հայտնումե ն ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանձնման մասին միջնորդության քննարկման շրջանակներում գերմանական կողմի հետ իրականացվել է համագործակցություն նաև Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) միջոցով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել