Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը

Հայաստանն ու Գերմանիան քննարկել են քաղաքական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի շփումները նպաստում են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը և երկկողմ գործակցության արդյունավետության բարձրացմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը՝ վերահաստատելով հարևանների հետ հարաբերությունների կարգավորման հայկական կողմի տեսլականը:
14:21 - 26 հունիսի, 2025
Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Շվեյցարական Ժնևում մեկնարկել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ՝ Իսրայելի և Իրանի միջև պատերազմին վերջ դնելու ջանքերի շրջանակներում։ Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբբաս Արաղչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին կարծիք է հայտնել, որ «առաջիկա երկու շաբաթվա ընթացքում դիվանագիտական լուծման հասնելու համար պատուհան կա»։ Ֆրանսիայի նախագահ Էմմանյուել Մակրոնն առանց փակագծեր բացելու հայտարարել է, որ այսօրվա հանդիպմանը եվրոպացի դիվանագետները պատրաստվում են Իրանին ներկայացնել «բանակցության համապարփակ, դիվանագիտական և տեխնիկական առաջարկ»:
19:36 - 20 հունիսի, 2025
Տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել դեպի Եվրոպա․ Էրդողանը՝ Մերցին

 |factor.am|

Տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել դեպի Եվրոպա․ Էրդողանը՝ Մերցին |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ՝ քննարկելու Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական գործողությունները՝ խոր մտահոգություն հայտնելով բռնության սրման հնարավոր տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ, գրում է Turkiye today-ը։ Ըստ լրատվամիջոցի՝ Էրդողանը զգուշացրել է, որ տարածաշրջանային բռնությունը կարող է տարածվել նաև Եվրոպա։   Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելի կողմից Իրանին հարվածների հետևանքով սկսված ռազմական գործողություններն անմիջական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար՝ նախազգուշացնելով, որ շարունակական սրացումը կարող է հանգեցնել միգրացիայի աճի և նույնիսկ՝ միջուկային արտահոսքի ռիսկերի։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Իրանի միջուկային տարաձայնությունների լուծումը պետք է տեղի ունենա դիվանագիտական ​​ուղիներով և կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:46 - 20 հունիսի, 2025
Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ
 |factor.am|

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները Ժնևում ծրագրում են հանդիպել Իրանի ԱԳՆ-ի հետ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պլանավորում են հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, ինչը կարող է դիվանագիտական ​​առաջընթաց լինել Իսրայելի կողմից հինգօրյա ռմբակոծություններից հետո, գրում է The Guradian-ը։ Հանդիպումը պետք է տեղի ունենա Ժնևում ուրբաթ օրը, սակայն Թեհրանի կողմից վերջնական հաստատում դեռևս չկա։ Արաղչին այս շաբաթվա սկզբին հեռախոսազրույց է ունեցել եվրոպացի երեք ԱԳ նախարարների հետ, սակայն մինչ օրս հրաժարվել է հանդիպել Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆի հետ՝ պնդելով, որ Իսրայելի հարձակումները Իրանի վրա հաստատվել են ԱՄՆ-ի կողմից: Արաղչին ասել է, որ անհնար է հանդիպել Ուիթկոֆի հետ, քանի դեռ իրանցիները հարձակման են ենթարկվում Իսրայելի կողմից: Մինչև Ժնևի նախատեսված հանդիպումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ «Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի լուծմանը» նվիրված քննարկումների համար։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ արտաքին գործերի ղեկավար Կայա Կալլասը։ Ուրբաթ օրվա բանակցությունների էությունը, որոնք կհամակարգվեն ԱՄՆ-ի հետ, կկենտրոնանա այն բանի վրա, թե ինչպես է Իրանը պատրաստ կրճատել կամ փակել իր միջուկային ծրագիրը։ Չորեքշաբթի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Արաղչին ասել է, որ Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով՝ հավելելով. «Իրանը գործով ապացուցել է այն, ինչի մասին միշտ հրապարակավ պարտավորվել է. մենք երբեք չենք ձգտել և երբեք չենք ձգտի միջուկային զենքի»։ Նա գրել է, որ բացառությամբ Իսրայելի հետ բանակցությունների՝ Իրանը «շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը։ «Ինչպես նախկինում, մենք լուրջ ենք և մեր հայացքները ուղղված են առաջ»-նշել է նա։ Լրատվամիջոցը գրում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը դիվանագիտությունը շատ ավելի է դժվարացրել սոցիալական ցանցերում մի շարք գրառումներով, որոնցում պահանջ է հնչում Իրանի անվերապահ կապիտուլյացիայի և կոչ է արվում տարհանել 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրան քաղաքը։ Ի տարբերություն դրա, ֆրանսիացիները, բրիտանացիները և գերմանացիները կոչ են արել տեղ հատկացնել դիվանագիտությանը և լարվածության թուլացման։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
15:46 - 19 հունիսի, 2025
Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ |armenpress.am|

Արաղչին քննարկել է տարածաշրջանի իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ |armenpress.am|

armenpress.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի պաշտոնակիցներ Դեյվիդ Լեմիի, Յոհան Վադեֆուլի, Ժան-Նոել Բարոյի և Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ: Այս մասին ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Անդրադառնալով Իրանի դեմ Իսրայելի հարվածներին՝ Արաղչին նշել է, որ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամի պարտականությունն է «դեմ կանգնել այս ագրեսիային և դադարեցնել Իսրայելի հանցագործությունները»։ Արաղչին նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում Իրանի դեմ ագրեսիան «աննախադեպ հարված է դիվանագիտությանը», և կոչ է արել դատապարտել «սիոնիստական ռեժիմի ագրեսիան»։  «Իրանի օրինական պաշտպանությունն ագրեսիայից կշարունակվի ուժի կիրառմամբ, իսկ պատերազմի մասշտաբների ցանկացած ընդլայնման հետևանքների պատասխանատվությունը կընկնի սիոնիստական վարչակարգի, նրա կողմնակիցների և նրան արդարացնողների վրա», - նշվում է տեքստում: Արաղչին ևս մեկ անգամ ԱՄՆ-ին մեղադրել է Իսրայելի հարձակմանն աջակցելու մեջ։ «Կասկած չկա, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ և նրա հետ համագործակցությամբ նախաձեռնեց այս պատերազմն իրանցի ժողովրդի դեմ, ուստիև մենք Միացյալ Նահանգներին համարում ենք պատասխանատու այս իրադրության համար և կատարված հանցագործությունների մեղսակից», - հայտարարել է Արաղչին համատեղ հեռախոսազրույցի ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը, բայց այժմ կենտրոնացած է ագրեսիային արդյունավետ դիմակայելու վրա: Երեք եվրոպական երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները և ԵՄ դիվանագիտության ղեկավարն ափսոսանք են հայտնել ստեղծված իրադրության առթիվ և ցավակցել են Իսրայելի հարձակումների հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով դիվանագիտության կիրառման կարևորությունը լարվածության թուլացման համար և հայտարարելով դրանում իրենց դերը կատարելու պատրաստակամության մասին, ասված է հաղորդագրության մեջ:
12:07 - 17 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ  Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ

Հունիսի 9-ին Նիսում անցկացվող Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գերմանիայի շրջակա միջավայրի, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Ռիտա Շվարցելյուր-Զուտտերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմկոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը:Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին: Հայկական կողմը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունն արդյունավետ և ներառական համաժողովի անցկացման առնչությամբ՝ ապահովելով բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական և բովանդակային մասնակցությունը:
21:06 - 09 հունիսի, 2025
Մերցը Թրամփին առաջարկել է միասին վերջ դնել Ուկրաինայի պատերազմին
 |1lurer.am|

Մերցը Թրամփին առաջարկել է միասին վերջ դնել Ուկրաինայի պատերազմին |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոն կատարած առաջին այցի ժամանակ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «առանցքային դեմք» Ուկրաինայում պատերազմն ավարտելու ջանքերում։ «Մենք եկել ենք համաձայնության, որ այս պատերազմը սարսափելի է, և փնտրում ենք այն ավարտելու ուղիներ»,- ասել է Գերմանիայի կանցլերը` հունիսի 5-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած բանակցություններից հետո, գրում է DW-ն։ Մերցը կոչ է արել ԱՄՆ նախագահին մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը և առաջարկել է համատեղ աշխատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա հստակ հայտարարել է` Ռուսաստանը ագրեսոր է և պատերազմ հրահրող։ «Մենք Ուկրաինայի կողքին ենք»,- ընդգծել է կանցլերը՝ հավելելով, որ Գերմանիան և Եվրամիությունը փորձում են Կիևն ավելի ուժեղ դարձնել։ Թրամփը, իր հերթին, այս կապակցությամբ որևէ հստակ հայտարարություն չի արել։ Սակայն նա չի բացառել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառումը։ Նա ասել է, որ եթե ​​Ուկրաինայում պատերազմը չդադարի, ինքը կոշտ դիրքորոշում կընդունի, և դա վերաբերում է երկու կողմերին, զգուշացրել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տանը Մերցին ընդունելիս Թրամփը նրան անվանել է «Գերմանիայի մեծ կանցլեր», դրական է արտահայտվել այդ երկրի պաշտպանական ծախսերի ավելացման մասին։ Միաժամանակ նա վստահեցրել է, որ Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերը դուրս չեն բերվի։ Հանդիպման ժամանակ Մերցը Թրամփին է նվիրել իր պապի՝ Ֆրիդրիխ Թրումփի ծննդյան վկայականի պատճենը, որը նա ստացել էր գերմանական Կալշտադտ գյուղից` 1869 թվականին: Զյուտերլինի տառատեսակով գրված փաստաթղթի պատճենը՝ գերմաներեն և անգլերեն, Սպիտակ տան ղեկավարը ստացել է ոսկե շրջանակով: Թրամփի պապը Միացյալ Նահանգներ է ներգաղթել 16 տարեկանում, որտեղ փոխել է իր անունը Ֆրեդերիկ Թրամփի: Նա կարողություն է կուտակել՝ Քլոնդայք շրջանում հյուրանոց ղեկավարելով, որը սպասարկել է ոսկի արդյունահանողներին։ Ինքը՝ Թրամփը, երբեք չի շեշտում իր գերմանական ծագումը և հիշում է միայն մոր շոտլանդական արմատները։
13:24 - 06 հունիսի, 2025
Գերմանիան շուտով Ուկրաինային հեռահար զենք կհանձնի |tert.am|

Գերմանիան շուտով Ուկրաինային հեռահար զենք կհանձնի |tert.am|

tert.am: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է ստանալ իր առաջին հեռահար մարտական ​​համակարգերը առաջիկա շաբաթների ընթացքում՝ Բեռլինի հետ համատեղ նախագծի շրջանակներում։ Այս մասին նա ասել է Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի հանդիպմանը։ Ըստ Պիստորիուսի՝ Ուկրաինայում այդ համակարգերի արտադրությունը կարագացնի մատակարարման գործընթացը, քանի որ երկիրն արդեն ունի անհրաժեշտ հզորությունները։ «Առավելությունն այն է, որ արդեն այս տարի հնարավոր կլինի զգալի քանակությամբ հեռահար սպառազինություն արտադրել»,- նշել է նախարարը։ Նա հավելել է, որ առաջին նմուշները պատրաստ կլինեն մոտ ապագայում Ուկրաինայի զինված ուժերի օգտագործման համար։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց Կիևին Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից մատակարարող զենքի տեսականու բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Նախկինում նման որոշումներ էին կայացրել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Մայիսի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Բեռլին կատարած այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայում հեռահար զենքի արտադրություն սկսելու մասին։
19:46 - 04 հունիսի, 2025
Մերցը պարզաբանում է հեռահար զենքի կիրառման թույլտվության վերաբերյալ իր հայտարարությունը
 |azatutyun.am|

Մերցը պարզաբանում է հեռահար զենքի կիրառման թույլտվության վերաբերյալ իր հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Այն երկրները, որոնք նախկինում սահմանափակումներ էին սահմանել Ուկրաինային մատակարարվող հեռահար զենքի կիրառման հարցով, չեղարկել են արգելքը մի քանի ամիս առաջ։ Այսօր Տուրկուում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ պարզաբանելով նախօրեին իր արած հայտարարությունը, թե Գերմանիան, հետևելով Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, վերացրել է Ուկրաինային մատակարարվող զենքի կիրառման սահմանափակումները։ «Որքանով ինձ է հայտնի, և ինչպես երեկ նշեցի, երկրները, որոնք սահմանափակումներ էին սահմանել հարվածների հեռահարության հարցում, վաղուց չեղարկել են պահանջները։ Այնպես որ, երեկ Բեռլինում ես նկարագրել եմ այն, ինչ կատարվում է մի քանի ամիս, այսինքն՝ որ Ուկրաինան իրավունք ունի մատակարարվող զենքը կիրառել սեփական սահմաններից դուրս՝ Ռուսաստանի տարածքներում գտնվող ռազմական օբյեկտների դեմ», - ընդգծել է Գերմանիայի կանցլերը։ Երեկ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ եթե եվրոպական պետություններն իրոք որոշել են վերացնել Ուկրաինային մատակարարվող սպառազինության հեռահարության սահմանափակումները, ապա դա շատ վտանգավոր որոշում է:
17:17 - 27 մայիսի, 2025