ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր |1lurer.am|
22:16 - 17 սեպտեմբերի, 2024

ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում տեղի է ունեցել Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի համանախագահների՝ փոխվարչապետներ Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։

Ի զարգացումն ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ 2024 թ․ օգոստոսի 19-ին Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ համագործակցության մի շարք հարցեր։

Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը։ Քննարկվել են նաև ՌԴ և Ադրբեջանի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը՝ բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել