Փաշինյանը Հունգարիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

 |factor.am|
15:37 - 29 հոկտեմբերի, 2024

Փաշինյանը Հունգարիայում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին |factor.am|

factor.am: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին։ Այն տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Տեղեկատվությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Մինչ այս կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի չորս գագաթնաժողով, որոնց շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում, երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ անցած տարի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։

Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այս տարի էլ Լոնդոնում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը չկայացավ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել