factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Մարոկկոյում է՝ այդ երկրի կառավարության ղեկավարին առընթեր Ազգային պաշտպանության վարչության լիազոր նախարար Աբդելլաթիֆ Լուդիայի հրավերով։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի շրջանակում իր պաշտոնակցի հետ Հասանովը քննարկել է Ադրբեջանի և Մարոկկոյի միջև ռազմական, ռազմատեխնիկական հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Կողմերը կարծիքներ են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Նշվում է, որ հանդիպման ավարտին «Ադրբեջանի Հանրապետության կառավարության և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև պաշտպանության ոլորտում ռազմական համագործակցության մասին» համաձայնագիր է ստորագրվել։
comment.count (0)