Լատվիայի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

 |factor.am|
21:38 - 30 հոկտեմբերի, 2024

Լատվիայի նախագահը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին |factor.am|

factor.am: Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հաստատել է իր մասնակցությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովին։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել է Ադրբեջանում Լատվիայի դեսպան Էդգարս Սկույան։ «Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչը հաստատել է իր մասնակցությունը COP29-ին։

Նա Բաքու կժամանի պատվիրակության հետ և այստեղ կլինի պաշտոնական բացմանն ու COP-ի բոլոր հիմնական միջոցառումներին»,- ասել է դեսպանը:

Նրա խոսքով՝ Լատվիան լայնորեն ներկայացված կլինի կլիմայական համաժողովում։ Մասնավորապես, նախատեսվում է գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակության մասնակցությունը, հնարավոր է նաև այլ նախարարների և գործարար պատվիրակությունների մասնակցություն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել