Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կան |armenpress.am|
14:27 - 07 նոյեմբերի, 2024

Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի բարելավման նախադրյալներ կան |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ թեև իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ, այդուհանդերձ, Մոսկվան իրավիճակի բարելավման նախադրյալներ է տեսնում։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Սերգեյ Շոյգուն այդ մասին ասել է Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստի ժամանակ։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային անվտանգությանը Հարավային Կովկասում, ապա իրավիճակը շարունակում է մնալ բարդ, սակայն դրա բարելավման նախադրյալները կան։ Դրան խոչընդոտում են արտաքին խաղացողները, առաջին հերթին՝ արևմտյան երկրները, որոնք, մեղմ ասած, ոչ բարյացկամ նպատակներ են հետապնդում։ Սա կրկին հաստատում է այն թեզը, որ տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը։ 

Մոսկվայում կայացած Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել