Սերգեյ Շոյգու

Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն է։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2012-ից։

Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն՝ Թեհրանում |azatutyun.am|

Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն՝ Թեհրանում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սարգեյ Շոյգուն երեքշաբթի այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Շոյգուն Թեհրան է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցելու նպատակով։ Շոյգուն վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաև Իրանի նախագահի հետ։ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները՝ շեշտելով՝ իր վարչակազմը լրջորեն հետամուտ է լինելու Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը կնվազեցնեն երկու երկրների դեմ պատժամիջոցների ազդեցությունը, ասել է Իրանի նախագահը՝ հավելելով՝ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և տևական ճանապարհով։ Շոյգուն Թեհրանում փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Վլադիմիր Պուտինն անհամբեր սպասում է իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը՝ Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իրանի նախագահն էլ հույս է հայտնել, որ երկու երկրները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։  
09:29 - 18 սեպտեմբերի, 2024
Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
 |azatutyun.am|

Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սարգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել», - ասել է Շոյգուն։ Իր խոսքում Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Մոսկվան աջակցում է Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Պարսից ծոցում գտնվող երկրի եռյակ կղզիների նկատմամբ: Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն երեկ էր Թեհրանից մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու BRICS-ի անդամ երկրների անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը։
16:53 - 11 սեպտեմբերի, 2024
«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունը տրանսպորտային ուղիների հարցում»․ Շոյգու
 |civilnet.am|

«Ռուսաստանը հարգում է Իրանի ինքնիշխանությունը տրանսպորտային ուղիների հարցում»․ Շոյգու |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content"> «Ռուսաստանը վերահաստատում է, որ հարգում է Իրանի ինքնիշխանությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների հարցում»․ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ-Պետերբուրգում իրանցի իր պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը, հայտնում է իրանական Tehran Times լրատվամիջոցը։ Սեպտեմբերի 10-ին Շոյգու-Ահմադիան երկկողմ հանդիպմանն ընդառաջ հայտնի էր դարձել, որ ի թիվս երկկողմ հարցերի՝ քննարկվելու է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեման, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, որի հարցում Թեհրանը բավականին զգայուն է։ Ըստ Tehran Times-ի՝ իրանական կողմը արձանագրել էր դեռևս մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որում նա հաղորդագրությունների բացման հարցում «սաբոտաժի» մեջ էր մեղադրել հայկական կողմին։ Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։ Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։ Օրերս Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»։
12:05 - 11 սեպտեմբերի, 2024
Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու
 |1lurer.am|

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու իր աշխատանքային այցի շրջանակում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը: «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ գործընթացին»,- նշել է Շոյգուն։ Նա հավելել է, որ անդրադարձ է եղել տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջանցքին, ինչպես նաև «3+3» ձևաչափին, որն, ըստ Շոյգուի, կարևոր է Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար։
17:27 - 06 օգոստոսի, 2024
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգուն՝ Իլհամ Ալիևին

ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգուն՝ Իլհամ Ալիևին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։  Իլհամ Ալիևը տարածաշրջանում ընթացող գործընթացների համատեքստում նշել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կանոնավոր շփումների կարևորությունը։  Ընդգծելով, որ երկու երկրների երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, Ադրբեջանի նախագահն ասել է, որ դա դրսևորվում է բարձր և այլ մակարդակներում շփումներով, ինչպես նաև երկրների միջև ստորագրված փաստաթղթերի և ճանապարհային քարտեզների իրագործմամբ, անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում համագործակցությամբ։ Իլհամ Ալիևը նշել է, որ «ադրբեջանա-ռուսական հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար» և դա գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հանդիպմանը քննարկվել են «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։
13:30 - 06 օգոստոսի, 2024
Շոյգուն մեկնել է Թեհրան
 |azatutyun.am|

Շոյգուն մեկնել է Թեհրան |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Իրան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ Շոյգուն Թեհրանում բանակցություններ կվարի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիի հետ։ Գործակալությունը նշում է, որ Շոյգուին կընդունի նաև Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Շոյգուն Թեհրանում կքննարկի երկկողմ համագործակցության լայն շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր, ասվում է Ռուսաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունում։ Մերձավոր Արևելքում շուրջ 10 ամիս ընթացող պատերազմն էլ ավելի թեժացավ անցյալ շաբաթ՝ Լիբանանում «Հեզբոլա»-ի բարձրաստիճան հրամանատարի և Թեհրանում ծայրահեղական «Համաս»-ի բարձրաստիճան քաղաքական առաջնորդի սպանությունից հետո։ Թեհրանը և իր դաշնակիցները մեղադրանքի սլաքներն ուղղել են դեպի Իսրայելը և սպառնացել պատասխան գործողություններով: Վաշինգտոնը վերահաստատել է «ԱՄՆ-ի երկաթյա աջակցությունը» Իրանի կողմից պատասխան հարձակման դեպքում։
15:59 - 05 օգոստոսի, 2024
Միջազգային քրեական դատարանը տվել է Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները
 |hetq.am|

Միջազգային քրեական դատարանը տվել է Սերգեյ Շոյգուի և Վալերի Գերասիմովի ձերբակալության օրդերները |hetq.am|

hetq.am: Հաագայի միջազգային քրեական դատարանը ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի ձերբակալման օրդերներ է տվել: Գերասիմովին և Շոյգուին կասկածում են ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։  Ձերբակալման օրդերների համար հիմք են հանդիսացել այն հարվածները, որոնք ռուսական բանակը հասցնում է Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին։ ՄՔԴ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցագործությունները, որոնց մասին խոսվում է մեղադրանքում, կատարվել են առնվազն 2022 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2023 թվականի մարտի 9-ը։ Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի գարնանը ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը նշում էր, որ Պուտինը և Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի տեղահանման մեջ։ Ըստ Դատարանի՝ կան «խելամիտ հիմքեր» պնդելու, որ Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում այդ որոշման համար։ Ռուսաստանը միջազգային քրեական դատարանի անդամ չէ, ուստի կարող է չկատարել դրա պահանջները։ Ընդ որում, մարդկանց, որոնց որոնում է ՄՔԴ-ն, պարտավոր է ձերբակալել Հռոմի ստատուտը վավերացրած ցանկացած երկիր, որի տարածքում նրանք կհայտնվեն: Հայաստանն այդ երկրների թվում է։
17:09 - 25 հունիսի, 2024
Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու
 |armenpress.am|

Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. Շոյգու |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն և Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շոյգուն ընդգծել է՝ Իրանն ու Ռուսաստանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտնել է իրանական պետական ​​հեռուստատեսությունը: «Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Շոյգուն ընդգծել է երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով համագործակցության շարունակականությունը տարբեր ոլորտներում»,- ասվում է հեռուստատեսության հրապարակած հաղորդագրության մեջ: Շոյգուն նաև ցավակցություն է հայտնել մայիսի 19-ին ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և  այլ բարձրաստիճան պաշտոնյաների մահվան կապակցությամբ:
17:10 - 28 մայիսի, 2024
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ |news.am|

news.am: Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 290 հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում)։ «Քննության տվյալներով՝ 2021-2023թթ., լինելով ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի 8-րդ վարչության պետը, Կուզնեցովը կաշառք է ստացել առեւտրային կառույցների ներկայացուցիչների կողմից հօգուտ իրենց որոշակի գործողություններ կատարելու համար»,- ասված է մամուլի հաղորդագրությունում։ Թե ինչ գործողությունների մասին է խոսքը, ՌԴ Քննչական կոմիտեն չի նշում։ ՌԴ ՔԿ-ն հայտնում է, որ «կասկածյալի փաստացի կեցության եւ գրանցման վայրերում» գտել են ռուբլով եւ արտարժույթով դրամական միջոցներ՝ ավելի քան 100 մլն ռուբլու չափով (մոտ 1 մլն ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ ոսկե դրամներ, կոլեկցիոն ժամացույցներ եւ «շքեղ իրեր»։ Դատարանը որոշում է կայացրել գեներալին ուղարկել մեկուսարան, հաստատել է ՔԿ-ն։ Մինչ այդ նրա ձերբակալման մասին տեղեկացրել էին լրատվամիջոցները։ Ձերբակալումը տեղի է ունեցել պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի դեմ աղմկալի գործի եւ Սերգեյ Շոյգուի՝ ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռանալու ֆոնին։
12:55 - 14 մայիսի, 2024
Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
10:20 - 14 մայիսի, 2024
«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

«Լըկորնյուն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմուտքը ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ դա բարդելով ԻԼԻՊ-ի վրա». ՌԴ ՊՆ

Ապրիլի 3-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։  Սա նախարարների առաջին խոսակցությունն է 2022 թվականի հոկտեմբերից ի վեր։ Ըստ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Լըկորնյուն Ֆրանսիայի անունից համերաշխություն է հայտնել մարտի 22-ին մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 144 մարդ։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի պաշտոնյան հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարելու և Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ այդ սպառնալիքին առավելագույնս արդյունավետ հակազդելու համար։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի նախարարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին դադարել ահաբեկչությունն օգտագործել Ուկրաինայի դեմ մեղադրանքներ հնչեցնելու համար և ասել, որ Փարիզը չունի որևէ տեղեկատվություն, որը կմատնանշեր հարձակման և Ուկրաինայի միջև կապը։ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ կողմերը քննարկել են Ուկրաինայի պատերազմը, Լըկորնյուն ասել է, որ Ֆրանսիան դատապարտում է ռուսական ներխուժումը և կշարունակի աջակցել Կիևին։ Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել  «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։  ՌԴ ՊՆ-ն նշում է՝ Ֆրանսիացի նախարարը համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և արևմտյան երկրները ներգրավված չեն ահաբեկչության մեջ՝ պատասխանատվությունը բարդելով ԻԼԻՊ-ի վրա(Իրաքի և Լևանտի իսլամական պետություն) Սերգեյ Շոյգուն, ընդգծելով, ահաբեկչության հետ կապված սկսված հետաքննությունը կավարտվի, և բոլոր մեղավորները կպատժվեն, նշել է, որ ահաբեկչության մեջ ուկրաինական հետքի մասին տեղեկություններ կան.  «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց արևմտյան կուրատորների հավանության։ Հույս ունենք, որ այս դեպքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն սրա հետևում կանգնած»,- ասել է Շոյգուն։  ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ ֆրանսիական զորախմբի հնարավոր ուղարկումն Ուկրաինա «խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»։
09:30 - 04 ապրիլի, 2024