factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հրավիրել է միջոցառմանը։
«Հրավիրել է։ Սակայն ես այնտեղ էի ոչ այնքան վաղուց։ Նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին։ Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր։
Հավելենք, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակի Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին մասնակցության հարցը բաց է մնում։ COP29-ը Բաքվում տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։
comment.count (0)