Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11 600 արցախցի
 |civilnet.am|
14:38 - 11 նոյեմբերի, 2024

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել է 11 600 արցախցի |civilnet.am|

Նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 25 483 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 13 837-ը: Այսինքն, բռնի տեղահանությունից հետո նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և չի վերադարձել 11 646 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

ԱԱԾ-ն տրամադրել է նաև հոկտեմբեր ամսվա վիճակագրությունը․ hոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ից մեկնել է 24 814 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել է՝ 12 954-ը։ Բացասական սալդոն կազմում է 11 860 մարդ։ Ինչպես տեսնում ենք, նոյեմբերին 214-ով ավելացել է վերադարձվածների քանակը։

ՍիվիլՆեթը պարբերաբար տվյալներ է հրապարակում բռնի տեղահանված անձանց միգրացիայի վերաբերյալ։ Ներքոնշյալ գրաֆիկում տվյալները ստացվել են տարբեր ամիսներին ԱԱԾ արված հարցումների հիման վրա։

2023-ի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով արցախցիներին ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում և նրանց օրենքի ուժով ճանաչում փախստական։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հունվարին «Ինֆոքոմ»–ին հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել