Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ  քննարկումները կվերսկսեն դեկտեմբերին |armenpress.am|
10:40 - 13 նոյեմբերի, 2024

Ադրբեջանում հայտարարել են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները կվերսկսեն դեկտեմբերին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն դեկտեմբերին կվերսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Հիքմեթ Հաջիևի խոսքերը։

«Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ», - ասել է Հաջիևը։ 

Նա նաև հավելել է, որ փաստաթղթի տեքստը որոշակի հարցեր է պարունակում, ուստի փորձագիտական ​​մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են, և դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել