Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին |armenpress.am|
18:50 - 13 հունվարի, 2025

Ռուսաստանի և Իրանի նախագահները բանակցություններ կանցկացնեն հունվարի 17-ին |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 17-ին կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ակնկալվում է, որ կքննարկվեն երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրաներդրումային, տրանսպորտալոգիստական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր», - ասվում է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների ավարտից հետո Պուտինը և Փեզեշքիանը պայմանագիր կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, ինչպես նաև հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար, հաղորդել է մամուլի ծառայությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել