Իրանի հետ գործընկերության պայմանագիրն ուղղված չէ այլ երկրների դեմ. Լավրով
 |news.am|
16:41 - 14 հունվարի, 2025

Իրանի հետ գործընկերության պայմանագիրն ուղղված չէ այլ երկրների դեմ. Լավրով |news.am|

news.am: Համապարփակ գործընկերության համաձայնագիրը, որը Մոսկվայում ստորագրելու են Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Մասուդ Փեզեշքիանը, ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս պայմանագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր պայմանագիրը, ուղղված չէ որեւէ այլ երկրի դեմ եւ ունի կառուցողական բնույթ՝ ուղղված աշխարհի տարբեր մասերում Ռուսաստանի եւ Իրանի կարողությունների ամրապնդմանը, տնտեսությունն ավելի լավ զարգացնելու կարողությանը՝ լուծելու սոցիալական խնդիրները եւ ապահովելու հուսալի պաշտպանունակություն»,- ասել է Լավրովը 2024թ. ռուսական դիվանագիտության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել