Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ հայտարարություն են տարածել Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարության վերաբերյալ։
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
Արցախի համար ազգային-ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է:
Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ:
Պատգամավորներ՝
1. Բաղունց Գագիկ
2. Գրիգորյան Արամ
3. Գալստյան Դավիթ
4. Մոսիյան Արթուր
5. Մելքումյան Դավիթ
6. Դանիելյան Աշոտ
7. Գրիգորյան Նելլի
8. Թովմասյան Արթուր
9. Ավանեսյան Էլեոնորա
10. Ավագյան Արեգ
11. Բաղրյան Իլիչ
12. Աղաբեկյան Էդուրարդ
13. Կասյան Վլադիմիր
14. Աթայան Կարինե
15. Հակոբյան Արմեն
16. Հարությունյան Վիգեն
17. Հարությունյան Արամ
18. Ղալայան Լեռնիկ
19. Հակոբյան Մետաքսե
20. Ստեփանյան Գեղամ
21. Բալայան Վահրամ
22. Սարգսյան Գոհար
23. Հովհաննիսյան Կարեն
24. Սարգսյան Դավիթ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով արցախցի լրագրողի հարցին, թե ե՞րբ կարող է վերադառնալ իր հայրենիք, ասել էր․ «Դուք դուրս եկաք Արցախից, որովհետև անվտանգ չէր, չնայած՝ կարելի էր մնալ և պայքարել, բայց դուք դուրս եկաք»։
Լրագրողի՝ «բայց այնտեղ մարդիկ մորթվում էին» դիտարկմանը, Ալեն Սիմոնյանը կրկին պատասխանել է. «պետք էր կռվել»։
«Կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել։ Հայաստանը կռվել է։ Պետք էր այնտեղ իշխանություն փոխել, բերել հաճո իշխանություն, հայտարարել, որ մենք այդ նույն բանն անելու ենք ՀՀ-ում, և օրեր անց ստորագրել այդ հռչակված պետության վերացման մասին»,- հավելել է նա։
comment.count (0)