Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են |azatutyun.am|
16:42 - 18 փետրվարի, 2025

Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտին, որ շուրջ 4.5 ժամ է տևել, դրանք դրական է գնահատել:

«Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը»,- նշել է նա:

Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կապի մեջ մտնեն, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնականը:

Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների հանդիպմանն, Ուշակովն ասել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։

«Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև, մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»,- ասել է Յուրի Ուշակովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել