Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհի և տարածաշրջանի անվտանգության հարցերը |shantnews.am|

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է աշխարհի և տարածաշրջանի անվտանգության հարցերը |shantnews.am|

shantnews.am: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, ով ժամանել է Ջիդդա քաղաք՝ ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների համար։ Թագաժառանգ արքայազնը և պետքարտուղարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, հաղորդում է Սաուդյան Արաբական գործակալությունը: Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կկայանան մարտի 11-ին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի խոսքով՝ Ջիդդաում կայանալիք հանդիպումը հնարավորություն կտա առաջընթացի հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
10:05 - 11 մարտի, 2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում |azatutyun.am|

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։ «Ուկրաինայի և Ամերիկայի խմբերը վերսկսել են աշխատանքը, և մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։ Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխն էլ գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր-Ռիյադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարի հաստատման ջանքերն են, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու աղբյուրների: Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն Արտաքին հարաբերությունների խորհրդում ասել է, որ Թրամփը ձգտում է դադարեցնել բռնությունը, այլ ոչ թե ուկրաինական պատերազմը ներկայացնել որպես մի կողմի հաղթանակ մյուս կողմի նկատմամբ։ Իսկ այն, ինչ եղավ Օվալաձև սենյակում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպման ժամանակ, Քելլոգը համարել է երկու կողմերի մոտեցումների և նպատակների տարբերության արդյունք։
10:21 - 07 մարտի, 2025
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների մասին |armenpress.am|

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Այս մասին նա ասել է լրագող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։ Մարկո Ռուբիոն, ի թիվս այլ հարցերի, խոսել է Էր Ռիադում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կայացած բանակցությունների մասին։ Նա շեշտել է, որ հարկավոր է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը միջուկային զենք ունի և գերտերություն է հանդիսանում, անկախ նրանից «դա մեզ դուր է գալիս, թե ոչ»։ Ռուբիոն նշել է, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ հնարավոր համաձայնագրի մանրամասները չեն քննարկվել։ Ըստ Ռուբիոյի՝ կողմերը քննարկել են երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը, այն հարցերը, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել։ Պետքարտուղարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն քննարկել տարածքային հարցեր:  «Մենք տարածքների վերաբերյալ ոչ մի կոնկրետ հարց չենք քննարկել, ոչ մի նման բան, որովհետև դա չի եղել հանդիպման նպատակը։ Հանդիպման նպատակն է եղել հասկանալ՝ արդյոք կա խաղաղությունը քննարկելու իրական հետաքրքրվածություն», - ասել է Ռուբիոն։ Նա նաև նշել է, որ հրադադարի հնարավոր համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ «Հնարավոր չէ կանգնեցնել պատերազմը, քանի դեռ երկու կողմերն ու նրանց տեսակետները ներկայացված չեն: Նրանք երկուսն էլ պետք է համաձայնեն դրան: Օրինակ՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել հրադադարի կամ ռազմական գործողությունների ավարտի, եթե ուկրաինացիները չհամաձայնեն դրան: Դա պետք է լինի երկու կողմերի համար ընդունելի պայմաններով», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Հարցազրուցում անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել դրանց վերացման հարցը։ «Եվրոպացիները և ԵՄ-ն ունեն իրենց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Նույնիսկ եթե մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, ապա եվրոպացիները նույնպես ստիպված կլինեին չեղարկել իրենց պատժամիջոցները, որպեսզի ինչ-որ բան հնարավոր լինի: Այնպես որ, ինչ-որ պահի պետք է խորհրդակցել նրանց բոլորի հետ, բայց մենք դեռ այդ փուլում չենք», - նշել է նա: Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ միակ բանը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Էր Ռիադում բանակցությունների ընթացքում, այն է, որ «մենք խոսելու ենք խաղաղության մասին»։ Նա նաև նշել է, որ այս գործընթացների մասին տեղեկացվում են ինչպես Ուկրաինայի նախագահը, այնպես էլ եվրոպական երկրները։  
12:45 - 21 փետրվարի, 2025
Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|

Պաղեստինը ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Էր Ռիադում բանակցությունները |shantnews.am|

shantnews.am: Պաղեստինի իշխանությունները ողջունել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երեքշաբթի օրը Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունները։ Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի վարչակազմը նշել է, որ ռուս-ամերիկյան հանդիպումը համարում է «իմաստուն քաղաքականության գագաթնակետ, որը իրականացվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարության կողմից՝ թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդի և թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի գլխավորությամբ, ինչը նպաստում է տարածաշրջանային և միջազգային կայունությանը և վերահաստատում է Էր Ռիադի հավատարմությունը խաղաղության և անվտանգության հասնելու գործում արդյունավետ դերին»: Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ են վարել, որոնք տևել են մոտ 4,5 ժամ։
10:16 - 19 փետրվարի, 2025
Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են |azatutyun.am|

Ռուս-ամերիկյան բանակցություններն Էր-Ռիադում 4,5 ժամ անց ավարտվել են |azatutyun.am|

azatutyun.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ռուս-ամերիկյան բանակցությունների ավարտին, որ շուրջ 4.5 ժամ է տևել, դրանք դրական է գնահատել: «Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են հաշվի առնել միմյանց շահերը»,- նշել է նա: Բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն իրենց դիրքորոշումներն են հայտնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ և պայմանավորվել, որ այս թեմայով բանակցողների առանձին թիմեր կապի մեջ մտնեն, տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնականը: Ինչ վերաբերում է երկու երկրների նախագահների հանդիպմանն, Ուշակովն ասել է, որ ստույգ ամսաթիվը դեռ որոշված չէ, «բայց դժվար թե դա լինի հաջորդ շաբաթ»։ «Մեզ անհրաժեշտ է սերտ աշխատանք երկու երկրների պատվիրակությունների միջև, մենք պատրաստ ենք դրան, բայց դեռ դժվար է խոսել երկու առաջնորդների հանդիպման կոնկրետ ժամկետի մասին»,- ասել է Յուրի Ուշակովը։
16:42 - 18 փետրվարի, 2025
Էր Ռիադում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները
 |1lurer.am|

Էր Ռիադում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները |1lurer.am|

1lurer.am: Էր Ռիադում մեկնարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները: Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը: Բանակցություններն ընթանում են Փարիզում եվրոպական երկրների առաջնորդների արտակարգ գագաթնաժողովի ֆոնին, որը գումարվել է Ռուսաստանի հետ անհապաղ բանակցություններ վարելու՝ Թրամփի անսպասելի կոչից հետո: Եվրոպացի առաջնորդները հայտարարել են պաշտպանության ոլորտում ներդրումներն ավելացնելու և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում առաջատար դեր ստանձնելու մտադրության մասին: 
11:43 - 18 փետրվարի, 2025
ԱՄՆ եւ ՌԴ գագաթաժողովը պետք է անցկացվեր դեռ մինչ Ուկրաինայում ճգնաժամն սկսվելը. Թրամփ
 |news.am|

ԱՄՆ եւ ՌԴ գագաթաժողովը պետք է անցկացվեր դեռ մինչ Ուկրաինայում ճգնաժամն սկսվելը. Թրամփ |news.am|

news.am: Սաուդյան Արաբիայում ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն այն պետք է կազմակերպվեր ուկրաինական ճգնաժամից առաջ կամ դրա սկսվելուց անմիջապես հետո։ Այս մասին կիրակի Սպիտակ տան մամուլի ծառայությունում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ժամանակը որոշված չէ, բայց դա կարող է տեղի ունենալ շատ շուտով»,- ասել է Վաշինգտոնի աշխատակազմի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե երբ է նախատեսում հանդիպել Սաուդյան Արաբիայում ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: «Սա պետք է արվեր երեք-չորս տարի առաջ՝ այս ամենի սկսվելուց առաջ։ Դա պետք է արվեր դրա սկսվելուց անմիջապես հետո, եւ ոչ հիմա՝ երեք տարի անց»,- եզրափակել է Թրամփը։ Bloomberg գործակալությունը, հղում կատարելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կարող է կայանալ ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտոնյաների հանդիպումը։ Այն ուղղված է լինելու երկու երկրների ղեկավարների միջեւ հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը։ Գործակալությունը պարզաբանել է, որ ամերիկյան պատվիրակության կազմում առաջատար դերը կտրվի Մերձավոր Արեւելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆին եւ ազգային անվտանգության օգնական Մայք Ուոլթցին։
12:40 - 17 փետրվարի, 2025
Թրամփի թիմը  Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ |armenpress.am|

Թրամփի թիմը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցություններ կսկսի խաղաղության շուրջ. ԶԼՄ |armenpress.am|

armenpress.am: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Սաուդյան Արաբիա՝ խաղաղ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով ծրագրին ծանոթ երկու ամերիկացի պաշտոնյայի: Այնուամենայնիվ, ուկրաինացի պաշտոնյան լրատվամիջոցին ասել է, որ Սաուդյան Արաբիայի բանակցությունների հայտարարությունը Կիևի համար անակնկալ է եղել, և այս պահի դրությամբ պատվիրակություն ուղարկելու պլաններ չկան: Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ հանրապետական ​​կոնգրեսական Մայք Մաքքեյնին,  հայտնել են, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մոտ օրերս կմիանա պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և նախագահի՝ Մերձավոր Արևելքի բանագնաց Սթիվ Ուիթկովին՝ պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար։ Ուկրաինայի կառավարությունից և ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը չեն մեկնաբանել այս տեղեկությունները: Լուսանկարում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է, որը առաջիկա օրերին կմեկնի Սաուդյան Արաբիա՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ ռուս պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու/Getty Images
15:38 - 16 փետրվարի, 2025
Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը |armenpress.am|

Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։ «Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,- նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև դրական է գնահատել Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։ Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում:  Լուսանկարում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսը 2018 թվականի հուլիսի 16-ին Ֆինլանդիայում՝ իրենց գագաթնաժողովից հետո/Քրիս Մաքգրաթ / Getty Images
12:06 - 15 փետրվարի, 2025
Թրամփն ՕՊԵԿ-ին կոչ է արել նվազեցնել նավթի գները՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը նպաստելու համար |armenpress.am|

Թրամփն ՕՊԵԿ-ին կոչ է արել նվազեցնել նավթի գները՝ Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը նպաստելու համար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կխնդրի Սաուդյան Արաբիային և Նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի  այլ երկրներին «նվազեցնել նավթի գինը», քանի որ, նրա կարծիքով, դա կնպաստի Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը։ Այս մասին Թրամփը հայտնել է հունվարի 23-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթում։ «Հիմա գինն այնքան բարձր է, որ այդ (խմբ.՝ Ուկրաինայում) պատերազմը կշարունակվի», - Թրամփի խոսքերն է մեջբերում BBC-ն։ Թրամփն ասել է, որ «զարմացած է», որ ՕՊԵԿ-ը չի իջեցրել նավթի գինը ԱՄՆ-ում ընտրություններից առաջ: Ըստ նրա՝ նավթի թանկացումը նպաստում է Մոսկվայի կողմից հակամարտության ֆինանսավորմանը: «Անհրաժեշտ է իջեցնել նավթի գինը, դա վերջ կդնի այդ պատերազմին: Դուք կարող եք վերջ դնել այդ պատերազմին», - հավելել է նա։ Թրամփի այս մեկնաբանություններից հետո նավթի գինը նվազել է 1%-ով։  Reuters-ը նշում է, որ Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 71 ցենտով կամ 0,9 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 78,29 դոլարի: Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է 82 ցենտով կամ 1,09%-ով և կազմել 74,62 դոլար։
09:37 - 24 հունվարի, 2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը կմասնակցի Հայաստանում անցկացվելիք «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին

Սաուդյան Արաբիայի արքայազնը կմասնակցի Հայաստանում անցկացվելիք «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն» համաժողովին

Սաուդյան Արաբիայի արքայազն, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Հայաստանում կմասնակցի և ելույթ կունենա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային համաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Նորին թագավորական մեծություն արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը Նորին հանգուցյալ թագավորական մեծություն արքայազն Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի հինգերորդ որդին է՝ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական և մարդկային զարգացման ջատագով: Վերջինս Նյու Յորքում տեղակայված Concordia գագաթնաժողովի ղեկավար խորհրդի անդամ է, բացի այդ նաև ԱՄՆ-Արաբական հարաբերությունների ազգային խորհրդի (NCUSAR) միջազգային խորհրդատվական կոմիտեի համանախագահ։ 2020 թվականի հոկտեմբերին Նորին Մեծությունը նշանակվել է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) նախագահ։ AGFUND-ը ծառայում է մարդկային զարգացման հիմնախնդիրների լուծմանը՝ առանց խտրականության թիրախավորելով հասարակության բոլոր շերտերին: 2018 թվականին վերջինս իր կնոջ՝ Արքայադուստր Սորա բինթ Սաուդ Ալ Սաուդի հետ հիմնադրել է Ahyaha հիմնադրամը, որի կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերն աջակցում են սոցիալական զարգացմանը, կանանց հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը և մի շարք այլ նպատակների։
16:57 - 03 նոյեմբերի, 2024
ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

ԱՍՀ նախարարը և Սաուդյան Արաբիայի արքայազնը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները

Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի ղեկավար (AGFUND), Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդի հետ: «Քննարկել ենք սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ դիտարկելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել համատեղել ջանքերը խնամատարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով»,- գրել է նախարարը։
16:26 - 26 սեպտեմբերի, 2024
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը
 |armenpress.am|

Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է 1000-ը |armenpress.am|

armenpress.am: Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացած ուխտավորների թիվը գերազանցել է  հազարը։ Նման տվյալներ է հաղորդել AFP գործակալությունը։ Մահվան դեպքերի մեծ մասի պատճառն արտակարգ շոգն է։ Ավելի վաղ հաղորդվել էր 600 ուխտավորի մահվան մասին։ Հունիսի 20-ին արձանագրված մահվան դեպքերից 58-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Ըստ արաբ դիվանագետի՝ ընդհանուր առմամբ, Եգիպտոսից 658 մարդ է մահացել հաջի ընթացքում շոգի պատճառով։ Հաջի ժամանակ Մեքքայում օդի ջերմաստիճանն այս տարի հասել է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի: Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։  Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունեցել հունիսի 14-ից մինչև 19-ը:
14:42 - 20 հունիսի, 2024