Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ
 |1lurer.am|
18:35 - 14 մարտի, 2025

Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հաստատման առիթով։

«Մենք վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և պատմական այս փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավկովկասյան տարածաշրջանի կայունության, անվտանգության ու բարգավաճման ապահովման ուղղությամբ։

Ղազախստանի Հանրապետությունը վերահաստատում է իր ամուր աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու ջանքերին՝ նպատակ ունենալով հաստատել կայուն և տևական խաղաղություն»,- նշված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել