factor.am: Կարևոր է պաշտպանել տարածաշրջանը մեզ շրջապատող ցանկացած ճգնաժամից։ Հարավային Կովկասի տարածաշրջանը տասնամյակներ շարունակ եղել է առճակատման և թշնամանքի ասպարեզ։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հիմա մեզ մոտ համեմատաբար հանգիստ շրջան է։ Դրա համար մենք պետք է կենտրոնանանք դրա վրա, ստեղծենք անվտանգության մեխանիզմներ, որոնք կլինեն համապարփակ, վերացնենք նոր ռազմական առճակատման ցանկացած սպառնալիք և փորձենք բարիդրացիական հարաբերություններ ունենալ, ինչպես սովոր էինք Խորհրդային Միության ժամանակ»,- հայտարարել է Ադբեջանի նախագահը։
Նա նշել է՝ այդ ժամանակ անկախ երկրներ չեն եղել և չեն կարողացել իրենց ապագան պլանավորել։
Նա նաև հայտարարել է, թե պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կնքվում է խաղաղության պայմանագիր։
«Հիմա էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից գրեթե հինգ տարի անց, մենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք։ Այո՛, հանգիստ ժամանակաշրջան ենք ապրում, զոհեր այլևս չկան, և սա ստեղծված իրավիճակում մեծ առավելություն է։ Բայց քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, այստեղ նման կայունություն չի լինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
comment.count (0)