news.am: Կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, թե ՀՀ Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան եւ Սահմանադրությունը պետք է փոխվի:
«Որովհետև միշտ կարելի է ասել, օրինակ, ինձ դուր չի գալիս քո մազերի գույնը, կամ դուր չի գալիս քո ձեռագիրը կամ որևիցե բան, բայց պետք է ամեն ինչի տակ հիմնավորում լինի։ Մինչ այս պահը Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ մենք փորձել ենք ամեն ինչի տակ հիմնավորում ունենալ և այդ այդ տրամաբանությամբ ենք իրենց հետ աշխատել։ Կարծում եմ, որ շարունակությունն էլ էլի տրամաբանված և հիմնավորված կլինի:
Օրինակ, կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր երկու երկրների սահմանադրությունները և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողով պայմանական ասի՝ նման բան կա, թե ոչ»,-ասաց ԱԺ նախագահը:
comment.count (0)