1lurer.am: Չիլիի կառավարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը:
«Դա հիմնարար քայլ է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ուղղությամբ։ Չիլին կոչ է անում երկու երկրին օգտվել այս պատմական հնարավորությունից, ավարտել պայմանագիրը և հիմքեր դնել ապագայի համար՝ հիմնված համագործակցության և փոխադարձ հարգանքի վրա»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերը համաձայնեցվել են և դրա շուրջ բանակցությունները ավարտվել են։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)