«Ավրորա»-ի դափնեկիր Քաթինան Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցով դիմում է միջազգային հանրությանը
 |azatutyun.am|
15:42 - 17 մարտի, 2025

«Ավրորա»-ի դափնեկիր Քաթինան Վարդանյանի և մյուս հայ գերիների հարցով դիմում է միջազգային հանրությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Ավրորա» մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան X-ում, հաջակցություն Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, տեսաուղերձ է հրապարակել։

«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ տարիներ շարունակ։ Ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները միանգամայն կեղծ են և անհեթեթ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի՝ ապահովելու նրա և Ադրբեջանում անարդարացիորեն պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակումը», - գրել է Քաթինան։

Ադրբեջանական բանտերում, ըստ պատոնական տվյալների, 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին, այդ թվում՝ վարդանյանին, ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Ռուբեն Վարդանյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներներից է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել