factor.am: Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Իսրայելի բլոկներից մեկում բնական գազի հետախուզման արտոնագիր է ստացել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
«Իսրայել աշխատանքային այցի շրջանակում մենք SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆի հետ միասին մասնակցել ենք Իսրայելի բացառիկ տնտեսական գոտու առաջին բլոկի հետախուզման արտոնագրերի տրամադրման արարողությանը։ Այս արտոնագրերն ունեն ռազմավարական առավելություններ SOCAR-ի միջազգային դիրքերի ամրապնդման և նորարարական պրակտիկաների կիրառման առումով»,- նշել է Ջաբբարովը։
comment.count (0)