1lurer.am: Լիբանանի արտաքին գործերի և ներգաղթյալների նախարարությունում հանդիպումների շրջանակում նախարարության գլխավոր քարտուղար, դեսպան Հանի Ալ-Շամիտելին ընդունել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանին։ Այդ մասին հայտնել է Լիբանանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դեսպան Աթաբեկյանը նրան տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ավարտվել են, և բոլոր խոչընդոտների վերացվել, ինչը հնարավորություն է տալիս ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
«Գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Լիբանանը ողջունում է այս կարևոր քայլը՝ համաձայնագրի իրագործման, երկու երկրների միջև կայունության ապահովման և ժողովուրդների անվտանգության տեսանկյունից»,- նշված է նախարարության X-ի միկրոբլոգում։
comment.count (0)