Հաղթանակի 80-ամյակի տոնական միջոցառումների առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարն ուժի մեջ է մտել այս գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի մինչը մայիսի 11-ի կեսգիշեր։
Կեսգիշերն անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց առաջարկը՝ դադարեցնել հարվածները, հռչակել առնվազն 30-օրյա հրադադար, մնում է ուժի մեջ.
«Մենք հետ չենք կանչում այս առաջարկը, քանի որ այն դիվանագիտության իրական հնարավորություն է տալիս։ Բայց հենց Ռուսաստանն է, որ, ինչպես տեսնում է աշխարհը, ոչ մի պատասխան եւ որևէ արձագանք չի տալիս՝ բացի նոր հարվածներից»,- ասել է նա։
comment.count (0)