Միրզոյանը Արաղչիի հետ զրույցում հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի
20:40 - 01 հուլիսի, 2025

Միրզոյանը Արաղչիի հետ զրույցում հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա:

Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ 

Հեռախոսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել ճգնաժամային իրավիճակներում երկու հարևան ու բարեկամ երկրների միջև համագործակցության հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել