Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
15:02 - 01 հոկտեմբերի, 2022

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով՝ պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կմեկնի հոկտեմբերի 9-ին:Նախատեսվում է եռօրյա այց»,-նշված է ԱԺ-ի հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել