ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
 |news.am|
13:59 - 25 ապրիլի, 2024

ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ |news.am|

news.am: Հայաստանի Ազգային ժողովը ՌԴ–ից որևէ նամակ չի ստացել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյան։ Երեկ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Իսպանիայում ԵՄ խորհրդարանների նախագահների համաժողովում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարությունների վերաբերյալ։

«Բազմաթիվ հարցումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ պարզաբանելու՝ արդյոք Ա. Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։ Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե նշված միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա տված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի և մեր ժողովուրդների բարեկամության դարավոր կապերին»,-ասված է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել էր սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ խոսնակ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ Իսպանյայում Սիմոնյանը Իսպանիայում ԵՄ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովում Սիմոնյանը հայտարարել էր, որ հաշվի առնելով, որ «համաժողովի առանցքում Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունը», ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել