Լիլիթ Գրիգորյան

Լրագրող

2023 թվականին ավարտել եմ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժինը։ 2019-2020 թվականներին հարցազրույցներ եմ իրականացրել «Թիվի ալիք» շաբաթաթերթում։ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր աշխատել եմ NEWS.am կայքում։ Պատրաստել եմ իրադարձային ռեպորտաժներ և աշխատել ամենօրյա լրահոսի վրա։

2023-2024 թվականներին սովորել եմ «Հետք մեդիա գործարանի» հետազոտական հոսքում։ 

2024 թվականի հունիսից աշխատում եմ «Ինֆոքոմում»՝ որպես հետազոտող-հետաքննող լրագրող։

Իմ համահեղինակած՝ «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» նյութը հաղթել է «Թվապատում 2024» մրցույթի «Մեդիա 3.0. Տեխնոլոգիաների կիրառում» անվանակարգում։

2010 թվականից՝ 9 տարեկանից, անվերադարձ սիրահարված եմ Բարսելոնային ու Մեսսիին։

Ունեմ մեկ կատու։