Աբորտների նոր արգելք ԱՄՆ-ում՝ այժմ նաեւ Միսսուրիում |armenpress.am|
08:56 - 17 մայիսի, 2019

Աբորտների նոր արգելք ԱՄՆ-ում՝ այժմ նաեւ Միսսուրիում |armenpress.am|

Արմենպրես։ ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի օրենսդիրներն օրինագիծ են ընդունել, որով արգելվում են ութ շաբաթից ավելի ժամկետով հղիության աբորտները բոլոր հանգամանքներում, տեղեկացնում Է BBC-ին:

Օրինագծին մայիսի 16-ին հավանություն Է տվել նահանգի 24 սենատոր, դեմ են արտահայտվել 10-ը: Սենատում մեծամասնությունը պատկանում Է հանրապետականներին:

Այժմ նախագծին պետք Է հավանություն տա նահանգի Կոնգրեսի ստորին պալատը եւ դրա նահանգապետ Մայք Փարսոնը՝ նույնպես հանրապետական: Եթե օրինագիծն անցնի այս փուլերը եւ ուժի մեջ մտնի, ութշաբաթյա հղիությունը գերազանցող ժամկետում աբորտները Միսսուրիում անօրինական կդառնան գործնականում բոլոր դեպքերում, ներառյալ բռնաբարությունը եւ ինցեստը:

Միսսուրիի Սենատում քվեարկությունը տեղի Է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Ալաբամայի նահանգի նահանգապետն ստորագրեց աբորտների գործնականում ամբողջական արգելքը նահանգի տարածքում, ինչին անհապաղ հետեւեցին աբորտի իրավունքի կողմնակիցների բողոքները: Նման օրենսդրություն քննարկող մյուս նահանգների թվում են՝ Արկանզասը, Ջորջիան, Քենթուքին եւ Օհայոն:

Արգելքի հակառակորդ ակտիվիստները հույս ունեն, որ օրենքի ընդունումը կարելի կլինի վիճարկել Գերագույն դատարանի 1973 թվականի որոշման օգնությամբ, որն օրինականացրել Է աբորտն ԱՄՆ-ի տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել