Աթենքում ԱՄՆ դեսպանի նստավայրի վրա ներկով փաթեթներ են նետել |news.am|

09:07 - 15 մայիսի, 2019

news.am: Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթի նստավայրի վրա ներկով փաթեթներ եւ ծխարձակող պայթուցիկներ են նետել, կալանվել է ութ կասկածյալ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNN Greece-ին։

Առավոտյան ժամը չորսին մոտ տասը մարդուց բաղկացած խումբը մոտոցիկլներով մոտեցել է դեսպանի նստավայրին, որը գտնվում է ԱՄՆ դեսպանության կողքին, ներկով փաթեթներ, պայթուցիկներ նետել եւ հեռացել։

Արագ արձագանքման խմբի ոստիկանները մոտոցիկլներով եւ պարեկները, որոնք գտնվում էին շրջանում, կալանել են ութ մարդու։ Նրանք բերվել են Ատտիկայի ոստիկանական վարչություն։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել