Ավտոներկրողների պահանջը կառավարությունից՝ թույլ տալ նախորդ տարվա գներով կատարել մաքսազերծում |shantnews.am|
14:37 - 05 փետրվարի, 2020

Ավտոներկրողների պահանջը կառավարությունից՝ թույլ տալ նախորդ տարվա գներով կատարել մաքսազերծում |shantnews.am|

shantnews.am:  Մի խումբ ավտոներկրողներ այսօր Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հայտարարում են, որ դեռևս անցած տարի իրենց գնած մեքենաներից շուրջ 300-ը մնացել են Բագրատաշենի մաքսատանը:

Ավտոներկրողները կառավարությունից պահանջնում են, որ իրենց այդ հարցում աջակցեն և թույլ տան նախորդ տարվա գներով կատարել մաքսազերծում:

Նրանք ասել են, որ նաև գրություն են հղել վարչապետին և սպասում են պատասխանի:

 

«Ո՛չ ճանապարհ ենք փակում, ո՛չ էլ մի վատ բան անում, պարզապես սպասում ենք, որ կառավարությունը մի որոշում կայացնի: Մենք ելք չենք տեսնում, Հայաստանում էլ չենք կարողանում մաքսազերծել, լավ, ի՞նչ անենք, թող իրենք հուշեն»,- ասաց ավտոներկրող Գեղամ Ղարիբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել