Իլհամ Ալիեւը դեմ է եվրաինտեգրմանը. ոչ թե նրանք մեզ, այլ մենք նրանց |news.am|
11:28 - 27 նոյեմբերի, 2019

Իլհամ Ալիեւը դեմ է եվրաինտեգրմանը. ոչ թե նրանք մեզ, այլ մենք նրանց |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեմ է եվրաինտեգրմանը, հաղորդում է «ԱզերԹ Աջը»:

Նա նման հայտարարություն է արել Բաքվի պետական համալսարանի ստեղծման 100-ամյակի առիթով միջոցառման ժամանակ:

«Մենք մեր պետությունը ստեղծում ենք ավանդական արժեքների, մեծ-փոքր հասկացության հիման վրա: Մենք պետք է պահենք դա, թող երիտասարդությունը լսի ինձ եւ հարգի մեծերին: Որոշ երկրներին դրան ուշադրություն չեն դարձնում, տարբերություններ չեն դնում տղամարդու եւ կնոջ միջեւ: Մենք պետք է հարգենք կնոջը, պետք է պաշտպանենք նրանց: Ոչ թե նրանք մեզ, այլ մենք նրանց: Կա գենդերային հավասարություն, եւ մենք դա ընդունում ենք: Սակայն մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս, եւ թող երիտասարդները իմանան դա: Մեծերին պետք է հարգել: Այսօր որոշները փորձում են բառապաշարից հանել «ակսակալ», «ագբիրչեկ» բառերը: Տեսնելով նրանց՝ ես սարսափում եմ: Եվ դրանից հետո մեզ ասում են՝ ինտեգրվեք: Ինտեգրվե՞նք ճգնաժամի մեջ: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր ասում են՝ «Ստոպ, իսլամ»: Ինտեգրվե՞նք նրանց հետ, ովքեր տարբերություն չեն դնում տղամարդու եւ կնոջ միջեւ»,- հայտարարել է Ալիեւը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել