ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին.ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյան
06:22 - 14 մայիսի, 2019

ԿԳՆ աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին.ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը:

«Իրավունք» թերթում տեղ գտած «ԿԳ նախարությունում թույլ չեն տալիս արձակուրդ գնալ» հրապարակման վերաբերյալ հայտնում եմ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակիցների արձակուրդների ժամանակացույցը հաստատվել է դեռեւս այս տարվա սկզբին։ Ավելին՝ այս պահին նախարարության աշխատակազմի ղեկավարը գտնվում է արձակուրդում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել