armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրահանգել է վերանայել դպրոցական դասագրքերի համար գանձվող գումարների համակարգը:
Այս մասին նախարարն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, որ աշակերտներին տրամադրվող դասագրքերը տարիների ընթացքում մաշվում են, սակայն դրանց դիմաց ամեն տարի նույն չափով գումար է գանձվում:
«Ես հրահանգել եմ վերանայել այդ համակարգը: Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը, որ զբաղվում է դրանով, ունի գումարներ, գուցե մենք այդտեղից լուծումներ գտնենք»,- ասաց նախարարը:
comment.count (0)