Նոր զարգացումներ՝ թաղապետի տեղակալի հեռախոսը գողանալու դեպքից |araratnews.am|
08:21 - 20 ապրիլի, 2019

Նոր զարգացումներ՝ թաղապետի տեղակալի հեռախոսը գողանալու դեպքից |araratnews.am|

Araratnews.am։  Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ Աջափնյակի թաղապետի տեղակալի հեռախոսը գողանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հ. 1-ին մասի 1-ին կետի հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին և օրինականությունը ստուգելու համար ուղարկվել է դատախազություն:

Հիշեցնենք՝ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ իր հեռախոսը գողացել են եւ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի հասցեին վիրավորական արտահայտություն գրել։

Նշենք, որ այս հոդվածը սահմանում է․

Հոդված 35. Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները

1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել