Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն |armtimes.com|
14:28 - 13 մայիսի, 2019

Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն |armtimes.com|

armtimes.com։ Երկու օր առաջ տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն:

Մասնավորապես Մուրադ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարը, ֆեյսբուքի իր էջում գրեց հետեւյալը. «Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել: Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի: Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը:

Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»: Պարզվել է, որ Ազատանում իրականում գումար բաժանել են: Ովքե՞ր, որտեղ՞, ինչպե՞ս են բաժանել եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերը եւս ունեն պատասխաններ:

Ազատանում գումար բաժանել են քարտաշ Գերասիմն ու էլեկտրիկ Աղասին: Երկուսն էլ Ազատանի բնակիչ են: «Հարությունյան Աղասի եւ Գերասիմ Պապիկյան: Գերասիմը քարտաշ տղա է, ըստից, ընդից քար է կտրում, տանում ծախում է, որ գլուխը պահե, էն մեկն էլ էլեկտրիկ է, սովորական արենդատոր է էլցանցի, երեկ իրանց ղեկավարությունից սկսած սաղին խառնել են իրար: Էդ Քոչարյանն էս երկրում էնքան ընկավ, ընկավ, որ քաղաքական դաշտում դրանց վրա՞ հենվավ:

Երկու ջահել տղա են, ինչ-որ խաղ կա, ամերիկյան կաշիլյոկ են ասում, ինչ են ասում, Յուքոմի խաղերից է ոնց որ, խաղում են, ներդրումներ են կատարում, դրանից ինչ-որ գումար են շահում, համ իրենք են փող աշխատում, համ էլ էդ մասնակից շահառուներին են տալիս: Ընդամենն ըդքան բան: Ոչ մեկից ոչ ստորագրություն են վերցրել, ոչ էլ ուրիշ բան, ոչ էլ ՎիվաՍելի հետ կապ ունի սա»,-ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:

Կարդալ ավելին՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել