Ոստիկանությունը չի տրամադրում Հայրապետյանի մեքենան. փաստաբանը հաղորդում կներկայացնի դատախազություն
15:14 - 04 փետրվարի, 2020

Ոստիկանությունը չի տրամադրում Հայրապետյանի մեքենան. փաստաբանը հաղորդում կներկայացնի դատախազություն

ՀՀ ոստիկանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բաց թողնելուց հետո չի տրամադրում նրա մեքենան: Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ պատրաստվում են համապատասխան հաղորդում ներկայացնել դատախազություն:


«Պարոն Հայրապետյանի մեքենան մեզ ոստիկանությունը չի տրամադրում: Անձի գույքը հիմա ոչ իրավաչափ պահվում է ոստիկանությունում: Մեզ ասել են` թույլ տվեք զննենք: Մենք այս մասին օրենքով սահմանված կարգով հաղորդում կներկայացնենք դատախազություն»,- ասաց Մակինյանը:

Մակինյանը նշեց, որ Հայրապետյանին բերման ենթարկելուց հետո նրա հետ որևէ քննչական կամ դատավարական գործողություն չի կատարվել:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել