Արդյունավետ քննարկում Երևանում` Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Լեո Դոքերթի
 |1lurer.am|
21:06 - 20 նոյեմբերի, 2023

Արդյունավետ քննարկում Երևանում` Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ. Լեո Դոքերթի |1lurer.am|

1lurer.am:

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, որում անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը:
 
«Արդյունավետ քննարկում այսօր Երևանում` Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ` տարածաշրջանային անվտանգության շուրջ համագործակցության մասին»:
 
ԱԽ գրասենյակից նաև հայտնում են՝ կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նաև անդրադարձ են կատարել աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային անվտանգային հարցերին՝ ընդգծելով, որ մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել