Անհետ կորածների խնդրով Արցախում ռուս խաղաղապահներին է դիմել շուրջ 2.4 հազար մարդ
 |a1plus.am|
12:21 - 07 փետրվարի,2021

Անհետ կորածների խնդրով Արցախում ռուս խաղաղապահներին է դիմել շուրջ 2.4 հազար մարդ |a1plus.am|

a1plus.am: Ստեփանակերտում աշխատանքը շարունակում է քաղաքացիների ընդունելության կետը, որը «թեժ գծի» օգնությամբ հավաքագրում է պատերազմի մասնակիցների, անհետ կորածների տվյալները։ Այս ընթացքում արդեն ավելի քան 2 392 մարդ դիմել է քաղաքացիների ընդունելության կետ, նրանցից 584 -ը՝ «թեժ գծի» օգնությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անհետ կորածների որոնումն իրականացնում են ռուս խաղաղապահները` Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել