«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ
22:15 - 16 հունիսի, 2021

«Հայաստանն ընտրում է» նախընտրական երրորդ մեծ բանավեճը. ուղիղ

Քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ «Հայաստանն ընտրում է» նախընտրական մեծ հեռուստաբանավեճին ներկայացել են հինգ ուժերի առաջնորդներ՝ Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը, ԱԺԲ առաջին համար Վահե Գասպարյանը, «Արդար Հայաստան»-ի նախագահ Նորայր Նորիկյանը, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը և «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը։

Ավելի վաղ քաղաքական ուժերից տասը, այդ թվում՝ բանավեճին ներկայացուցիչներ ուղարկած «Արդար Հայաստան» և  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունները հայտարարել էին բանավեճին չմասնակցելու որոշման մասին՝ համարելով դրա ձևաչափը անարդարացի։

 «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը Հանրայինի տաղավարից հայտարարեց, որ այս ձևաչափը կայանալ չի կարող, ապա լքեց տաղավարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել