ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք |armenpress.am|
11:43 - 17 հունիսի, 2021

ԱՄՆ-ի սենատորը ՌԴ-ի հետ Բայդենի փոխգործակցությունը համարել Է միջուկային պատերազմ թույլ չտալու երաշխիք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ անցկացված գագաթնաժողովի ընթացքում ցույց Է տվել, որ հասկանում Է Ռուսաստանի հետ փոխգործակցության կարեւորությունը սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ միջուկային պատերազմից խուսափելու նպատակով: Հայտարարել Է ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսը:

«Նախագահ Բայդենը պարզորոշ հասկանալ Է տվել, որ իր վարչակազմը հասկանում Է այն կարեւորագույն սկզբունքը, որի համաձայն, մենք պետք Է Ռուսաստանի հետ փոխգործակցենք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերում՝ երաշխավորելու, որ երբեք միջուկային պատերազմ տեղի չունենա»,-ասվում Է Մենենդեսի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է կոմիտեի կայքում:

Նա ողջունել Է «ռազմավարական կայունության հարցերի շուրջ երկխոսության կարգավորումը եւ հույս Է հայտնել, որ «կհաջողվի նշանակալի առաջընթացի հասնել զինված հակամարտությունների ռիսկի նվազեցման գործում»:

Մենենդեսը խոստացել Է, որ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն կշարունակի խիստ հսկողություն իրականացնել Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցում՝ «ապահովելու վարչակազմի հռետորաբանության համապատասխանությունը նրա գործողություններին»:

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը տեղի Է ունեցել հունիսի 16-ին Ժնեւում:

Բանակցությունները տեւել են չորս ժամից պակաս այն դեպքում, երբ դրանց հատկացված Է եղել չորս-հինգ ժամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել