ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կնպաստեն Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը․ Զախարովա |azatutyun.am|
10:32 - 22 հունիսի, 2021

ՌԴ-ն ակնկալում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կնպաստեն Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը․ Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտանգությանը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է երեկ:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական ձևավորումից հետո կնպաստեն Հայաստանի աստիճանական զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին` Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման համատեքստում»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Զախարովան շեշտել է՝ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլխոմ Նեմատովը նշել է, որ ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, և չկան խոշոր խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: «Նմանատիպ գնահատականներ են հնչեցել ՀԱՊԿ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունները»,- ավելացրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել