«Ում օգտին որ քվեարկել է, չի արձանագրվել»․ վերահաշվարկի 3 դիմում՝ ՀԱՊ կուսակցությունից |aravot.am|
13:45 - 22 հունիսի, 2021

«Ում օգտին որ քվեարկել է, չի արձանագրվել»․ վերահաշվարկի 3 դիմում՝ ՀԱՊ կուսակցությունից |aravot.am|

aravot.am: «Համահայկական ազգային պետականություն»(ՀԱՊ) կուսակցությունը տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում վերահաշվարկի դիմում է ներկայացրել։

Այս մասին հայտնեց կուսակցության լիազոր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ երեք տեղամասերում կատարված ձայների հաշվարկի արդյունքում վերահաշվարկի դիմումի ներկայացման խնդիրը նույնաբովանդակ է․ կատարվել է քվեարկություն, սակայն քվեն չի արձանագրվել։

«Պատգամավորի թեկնածուն քվեարկել էր, սակայն արձանագրվել էր զրո։ Ում օգտին որ քվեարկել է, չի երեւացել։ Արձանագրության մեջ կուսակցությունը ստացել է զրո ձայն այն դեպքում, երբ տվյալ թեկնածուն քվեարկել է։

Մյուս երկու տեղամասերի դեպքում պատճառը նույնաբովանդակ է»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ վերահաշվարկի դիմումների ժամկետը լրացել է այսօր։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել